«Դրսևորեք պետական գործչին հարիր քաղաքական կամք, հարգեք Սահմանադրությունը և Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի». Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները և որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայան պատմության, այլև Սանիտեքի աղբամանում։

Սա, իհարկե, արդեն պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության և իրավունքների համար պայքարող քաղաքական ըմդդիմախոսներին։

Բայց երկրում բնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։

Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն։

Դրսևորեք պետական գոծչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության և երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը և Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031