Պետրոս Ղազարյանը հնարավոր է տեղափոխվի «Հանրային» հեռուստաընկերություն

«Հանրային» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում հնարավոր է «Կենտրոն» հեռուստաընկերությունից տեղափոխվի «Հանրային» հեռուստաընկերություն:

Հարցին՝ Պետրոս Ղազարյանն ունի ընդգծված քաղաքական հայացքներ և ԲՀԿ-ի ցուցակով մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանել է, թե յուրաքանչյուրը կարող է լինել կողմնակալ: Ըստ նրա՝ հետուստաընկերությունները, այդ թվում՝ «Հանրայինը», չունեն ընտրություն կատարելու լայն հնարավորություն չունեն:

Տեսանյութեր

Լրահոս