Բաժիններ՝

Գլոբալ համագործակցությունը կդառնա Դավոսի համաժողով-2019-ի գլխավոր թեման

Գլոբալացումը եւ փոխգործակցությունը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում կդառնա Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հիմնական թեման, որը 2019 թվականի հունվարի 22-ից մնչեւ 25-ը տեղի կունենա Շվեյցարիայի Դավոս քաղաքում:

Այդ մասին լրագրողներին հայտարարել է համաժողովի նախագահ Բյորգե Բրենդեն: Պաշտոնապես WEF-2019-ի թեման ձեւակերպված է այսպես՝ «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»: Խոսքը վերաբերում է պետությունների եւ առանձին խաղորդների փոխգործակցությանը նոր տեխնոլոգիաների, ինչպիսիք են բլոկչեյնը, գաղտնարժույթները եւ այլ տեխնոլոգիաներ, ակտիվ զարգացման շրջանում:

«Մեզ՝ որպես միջազգային կազմակերպության համար շատ կարեւոր է ապահովել գլոբալ համագործակցությունը, որովհետեւ այն, ինչի մենք այսօր ունենք, աշխարհաքաղաքական թեմաներ, բազմաբեւեռ աշխարհ, բազմակոնցեպտուալ աշխարհ, աշխարհատնտեսական մարտահրավերներ, այն մարտահրավերներն ու հնարավորություններն են, որոնք կապված են չորրորդ ինդուստրիալ հեղափոխության հետ, դրանց համար ավելի շատ փոխգործակցություն է անհրաժեշտ»,- ասել է նա:

Քննարկումների համար մյուս կարեւոր թեմաների թվում WEF-ի նախագահը նշել է Brexit-ը եւ Եվրամիությունում տնտեսական կլիմայի փոփոխությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս