Վաշինգտոնում կարող են թույլատրել ընտրություններում քվեարկել 16 տարեկանից. ABC
Վաշինգտոնի իշխանությունները կքննարկեն դաշնային եւ տեղական ընտրություններում ընտրական տարիքը մինչեւ 16 նվազեցնելու հնարավորությունը: Ինչպես հայտնել է ABC հեռուստաալիքը, ԱՄՆ-ի մայրաքաղաքի իրավաբանական կոմիտեն արդեն հավանություն է տվել նման որոշմանը:
Այժմ նոյեմբերի 13-ին ընտրություններին մասնակցելու համար նշաձողի իջեցումը կդրվի Կոլումբիայի օկրուգի խորհրդի քվեարկությանը: Եթե խորհրդի անդամների մեծամասնությունը քվեարկի ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների օգտին, ապա ուղղումը կներկայացվի քաղաքագլխի քննարկմանը եւ ստորագրմանը:
Բացի այդ, փոփոխությունների ընդունման դեպքում դրանք ուժի մեջ կմտնեն 30 օր անց, ինչպես սահմանում է տեղական օրենսդրությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդի 13 անդամներից 8-ն արդեն իրենց աջակցությունն են հայտնել այն երիտասարդ ամերիկացիներին, որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին:
Եթե ուղղումն ընդունեն, ապա Վաշինգտոնը կդառնա ԱՄՆ-ի առաջին խոշոր քաղաքը, որտեղ 16 տարեկան դեռահասները ձայնի իրավունք կունենան: Ուղղման գործողության ներքո կհայտնվեն 10,4 հազար պատանի ամերիկացիներ, որոնք կկարողանան քվեարկել 2020 թվականին կայանալիք նոր նախագահական ընտրություններում. այդ պահին նրանք կլինեն 16 եւ 17 տարեկան: Ուշագրավ է, որ այդ դեռահասների 80 տոկոսից ավելին կլինեն ոչ սպիտակամորթ ամերիկացիները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: