
Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel

Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունները կոնսենսուսի են եկել եվրագոտու միասնական բյուջե ստեղծելու հարցում: Այս մասին գրում է գերմանական Spiegel պարբերականը:
Spiegel-ի տվյալներով՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներ Օլաֆ Շոլցը և Բրյունո Լե Մերը մտադիր են նոյեմբերի 19-ին համապատասխան կոնցեպտը ներկայացնել Եվրախմբին: