Սրբազանն այցելում է տուժածներին
Հայաստանի արտաքին պահուստներից վերջին մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 1 մլրդ դոլար են հանել։ Եթե անցած տարվա օգոստոսին տարադրամային պահուստներն անցնում էին 4 մլրդ 219 մլն դոլարից, այս տարվա ապրիլի վերջի դրությամբ կազմել են 3 մլրդ 188 մլն դոլար։
Դանիել Սարկավագն ու ևս մեկ անձ 6 ժամ անց փաստացի հիվանդանոցից ազատ արձակվեցին
Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է:
«Մոսկվան երևանյան բողոքի ցույցերը դիտարկում է՝ որպես Հայաստանի ներքին գործ»,- այս մասին իր վերջին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վրաստանում հետաձգել են երկիր բոլոր այցելուների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
Թուրք լրագրող Բարըշ Յարքադաշը, ով անդամակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) և 2015-ից 2018-ը եղել է պատգամավոր, պնդումներ է առաջ քաշել երկրում նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին:
«Պատերազմից հետո, ի դեմս Փաշինյանի, Թուրքիան և Ադրբեջանն ունեն դաշնակից, որը հեզասահ կատարում է այդ երկու պետությունների շահերից բխող քայլեր։ Թուրքիայի շահերը կխաթարվեն, եթե Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, որն ունի այս ամենի տրամագծորեն հակառակ տեսլականը, հաջողի։ Թուրքիան ու Ադրբեջանը, ի դեմս Փաշինյանի, Հայաստանում ունեն մի ծաղրածու, որն այս երկիրը վերածում է գաճաճ մի պետության՝ ենթակա դեֆոլտի՝ վերահսկվող սահմաններով»,- ասաց Գասպարյանը։
«Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության» (OECD) շրջանակներում գործող «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը» (FATF) 2021-ի հոկտեմբերին Թուրքիային ներառել էր գորշ ցուցակում։
Հասանք նրան, որ ստիպված ենք ԱՌԱՆՁԻՆ բերետների համեմատել Քրիստոսին չարչարող հռոմեացի զինվորների հետ։
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցած և որևէ ձևով չարդարացված ոստիկանական բռնություններն անպատվաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարության համակարգի, այլև հայկական դիվանագիտական անձնակազմի համար։
Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը ոստիկանության կողմից խոչընդոտելու ամոթալի դեպքի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) աշխարհասփյուռ թեմերից դատապարտության խոսքեր են հնչում:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրեցօր աճող շարժումը լուրջ անհանգստություն է առաջացրել թյուրքական աշխարհում և նրանց հովանավոր երկրներում։
Ադրբեջանի զինված ուժերի առանձին համազորային ստորաբաժանումները հերթական հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Ռազմագերիների հարցերով ուկրաինական համակարգող շտաբից հայտնել են, որ Ուկրաինային է վերադարձվել 212 զոհված զինծառայողի մարմին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։
Ադրբեջանը և Թուրքիան ուշի ուշով հետևում են ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, և ժամանակ առ ժամանակ նաև հայտարարություններ անում: Միակ տարբերությունն այն է, որ Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի՝ իր աջակցությունը Փաշինյանին ավելի ուղիղ և կոնկրետ է հայտնում, Ադրբեջանն այն տեղավորում է սեփական երկրի անվտանգության դեմ սպառնալիքների համատեքստում, որպեսզի դա չդիտվի Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն: Այդպես է այսօր, այդպես է եղել 2021 թվականի փետրվարի 25-ին, երբ ՀՀ զինված ուժերը պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Բացառիկ հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ
Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքից բերման էր ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից։
Քաղաքացիներն ազդանշաններով իրենց բողոքն են հայտնում Նիկոլ Փաշինյանին
ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների գործողությունների հետևանքով գլխի հատվածում վնասվածք է ստացել հոգևորական Գոռ Հակոբյանը։
«Այս հայտարարություններն այն մասին են, որոնց մասին բազմիցս մենք խոսել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Մենք արդեն 5 տարուց ավելի ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանն ով է, ում համար է աշխատում ու ինչ է անելու, այդ պատճառով զարմանալի բան չկա»։
Դատախազությունը կբողոքարկի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
#ՀԻՄԱ: ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ: #ՈՒՂԻՂ
Եկեղեցին իրական հարկատուի և քաղաքական հաշվեհարդարի և անարդարության զոհի դերում
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը սպառնացել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից Եմենի գնդակոծումներին «անհապաղ և ուղղակի պատասխանով»` հարվածելով Կարմիր և Արաբական ծովերում գտնվող այդ երկրների բոլոր «թիրախներին»:
Արևմտյան երկրները պնդում են, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել և օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր
Հայաստանի մասնակցության սառեցումը չի կարող լրջորեն խաթարել ՀԱՊԿ-ի աշխատանքը։ Այս հայտարարությունն արել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը «Союзники. ОДКБ»-ին տված հարցազրույցում։
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ուկրաինայի և Հյուսիսային Եվրոպայի երկրների գագաթնաժողովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ գագաթնաժողովին մասնակցել են Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները։ Երկրները համատեղ հայտարարություն են տարածել։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: