Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում և այս երկրի այլ քաղաքներում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի։

Ուշագրավն այն է, որ հանրահավաքները կազմակերպել է նախկինում Իրանի հանդեպ քննադատական վերաբերմունքով աչքի ընկած Մուկթադա ալ-Սադրը, որի կողմնակիղներն Իրաքում այժմ իրենց աներկբա աջակցությունն են հայտնում Իրանին և կոչ անում արաբական երկրներին համախմբվել Իրանի շուրջ։

Մեկ այլ հետաքրքիր զարգացում էլ տեղի է ունեցել Սիրիայում, որտեղ այսօր ցուցարարները հարձակում են գործել ԱՄԷ-ի՝ Դամասկոսում դեսպանատան վրա՝ մեղադրելով այս երկրի ղեկավարությանը Իսրայելին աջակցելու համար։

Հակաիսրայելական ալիքը Մերձավոր Արևելքում հատկապես նաև տարբեր երկրների շիա և սուննի արաբ բնակչության շրջանում էլ ավելի անհնարին է դարձնում որևէ արաբական երկրի՝ Իսրայելի հետ համագործակցության հեռանկարը թե՛ այժմ, թե՛ հետպատերազական շրջանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930