Բաժիններ՝

Թրամփը հայտնել է՝ Իրանում խnցված F-15 կnրծանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին

ԱՄՆ-ի հատուկջոկատայինները փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, ով ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ է, նա տարհանվել է և անվտանգ է, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իրանի արևմուտքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկու անդամներից մեկը միանգամից փրկվել էր, իսկ երկրորդին փնտրում էին ԱՄՆ-ն ու ԻՀՊԿ-ն:

ԱՄՆ-ի զինվորականները ներխուժել են Իրան՝ փրկարարական գործողություն իրականացնելու համար։ Կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում։ Դոնալդ Թրամփը օվալաձև գրասենյակից հետևել է մարտերին: Հաղորդվում էր ԱՄՆ-ի զրահատեխնիկայի և օդային աջակցության մասնակցության մասին։ Բայց ԱՄՆ-ի բոլոր ուժերն արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից։

«Մենք գտանք նրան։ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը մեր անձնակազմի անդամ սպաներից մեկի համար։ Մենք երբեք չենք լքի ամերիկացի զինվորի»,-հայտարարել Է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ռազմաօդային ուժերի շրջանում զոհեր և տուժածներ չկան: Օդաչուն լավ է։

Կործանումից հետո իրեն հետապնդող իրանական ուժերից օդաչուն թաքնվել է բլրի գագաթին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930