
«Ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել». Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել.
«Պետք է ընտրել ազատ, անկաշկանդ և անկախ՝ անկախ նրանից, թե ում է ընտրողն իր ձայնը տալու։ Սրանք պետք է լինեն ընտրություններ՝ ապագայի համար, որովհետև յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի իր ընտանիքի, իր երեխաների մասին, նաև՝ այն պատասխանատվության մասին, որ ինքը կրում է։ Որովհետև մեր երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ երկրի նախագահը, և՛ վարչապետը, և՛ ԱԺ-ն, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի»։