Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում. «Անկախ դիտորդ»
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:
2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:
Ժամը 12:00 դրությամբ
Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահզանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով:
Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:
Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան:
Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում:
Ժամը 10:00 դրությամբ
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, 23/25, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20, Երևանի Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 9/7, 9/8, 9/9 և 9/10 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված:
Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել:
Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկներն ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին և կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը:
2 դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը, սակայն Տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է: