Բնակարանների վրա փակցնում են Դավիթ Սանասարյանի քարոզչական թերթիկները. ահազանգ

Քիչ առաջ 168.am-ը ընտրախախտման հերթական ահազանգը ստացավ։ Ընտրողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կենտրոն վարչական շրջանի թիվ 4 ընտրատարածքում առավոտից բնակարանների դռների վրա փակցնում են Դավիթ Սանասարյանի քարոզչական թերթիկները։

Նա հավելեց նաև, որ Հանրապետության փողոցում գտնվող «Մուշ» խանութի դիմաց նույնպես մարդկանց բաժանում են նույն թերթիկները։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորության թեկնածու է առաջադրված թիվ 4 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31