«Ամեն ինչ ցույց կտա ժամանակը». Ծառուկյանը՝ վարչապետ դառնալու մասին

«Ինչքան շատ ձայն ստանանք, այնքան ավելի շատ պարտավորված ենք կատարելու»,- այսօր թիվ 29/29 ընտրատեղամասում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Արել եմ, անում եմ, անելու եմ, ինչքան կվստահեն, այնքան էլ կանենք»,- հայտարարեց Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ քարոզարշավի ժամանակ երբևէ չի ասել, որ անպայման իրեն ընտրեն.

«Ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, դուք եք ապրելու, ձեր երեխաները, ում հավատում եք, ում վստահում եք, ում արած գործը տեսել եք, նրան էլ տվեք»։

Կարդացեք նաև

Հարցին՝ եթե ԲՀԿ-ն մեծամասնություն հավաքի, ի՞նքն է դառնալու վարչապետ, Ծառուկյանը պատասխանեց. «Ամեն ինչ ցույց կտա ժամանակը»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31