«Մարդը չի կարողացել իր ամբողջ կյանքը բարեկեցիկ դարձնի, էսօր խոսում է պետության հզորացումից». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է ցանկանում դառնալ պատգամավոր։

«Մտնում ես մարզերը՝ լացդ գալիս է, մտնում ես ամբոխի մեջ, նայում ես մարդկանց հագուկապին, վիճակին, արդեն սիրտդ լցվում է։ Եթե այսօր մարդը չի կարողացել իր ամբողջ կյանքը բարեկեցիկ դարձնի, էսօր խոսում է պետության հզորացումից. Եղբայր, եթե դու հզորացող, զարգացող ես, առաջինը քո ընտանեկան կյանքը հզորացրու, զարգացրու, իրական կյանքում գործունեություն արա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են։

«Նրանք պաշտոնի կարիք չունեն, եթե սիրում են իրենց հայրենիքը, ուզում են իրենց ժողովրդին լավ բան անեն։ Ես ասացի, որ հազարավոր հաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են՝ Բեռլուսկոնին, Թրամփը»,- ասաց նա։

Հարցին՝ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին համարո՞ւմ է հաջողակ քաղաքական գործիչ, նա պատասխանեց. «Եթե հաջողակ քաղաքական գործիչ չլիներ, նա չէր կարողանա. ամբողջ ազգը իրեն հավատում է, վստահում է, իր կողքին կանգնած է, մնացածը կախված է տնտեսական զարգացումից, տնտեսական հեղափոխությունից»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս