Ուղղորդման փորձ ընտրատեղամասերում

168.am-ը ընտրողներից ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների  ուղղորդման փորձեր։

Մասնավորապես, Կենտրոն համայնքի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները խախտում են ընտրաթերթիկների 1-11 հերթականությունը՝ վերևում դնելով թիվ 4 ընտրաթերթիկը։

Հիշեցնենք, որ թիվ 4-ն «Իմ քայլը» դաշինքի համարն է։

Նկատենք, որ ոչ մի դեպքում թիվ 4 ընտրաթերթիկը վերևում լինել չի կարող, և սա կարող է դիտվել՝ որպես հստակ ուղղորդման փորձ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31