«Մեր պատակերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց». Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ԱԺ ընտրություններին մասնակցեց 10/49 ընտրատեղամասում։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը վստահություն հայտնեց, որ ընտրություններում ժողովուրդն անպայման կասի իր խոսքը, քանի որ այն շատ կարևոր է։
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, ապա, ըստ նրա, խառը ժամանակներ էին և բնականաբար իրենց ուզած հավասարությունը չէր կարող լինել։
«Այս ընտրությունը մի միջանկյալ փուլ է, որը համոզված եմ մեզ կտանի ազատ, արդար, հավասար և թափանցիկ ընտրությունների։ Այժմ կա ազատություն, մնացածը մենք և ժողովուրդը կապահովենք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։
Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի այն հայտարարությանը, որ իրականացվել է աննախադեպ քարոզարաշավ, Վարուժան Ավետիսյանն ասաց, թե ոստիկանապաետը չէ, որ պետք է ասի՝ քարոզարաշվն ինչպես է անցկացվել։
«Այդ ամենը նրա պարտականությունների մեջ ընդհանրապես չի մտնում։ Մեր պատակերացրած Հայաստանում առահասարակ ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց և քաղաքականության մեջ մտնելուց։ Սա անցումային վիճակ է, հուսանք, որ առաջիկայում այլևս նման երևույթների ականատես չենք լինի»,- շեշտեց Վ. Ավետիսյանը։
Նա հորդորեց, որպեսզի ընտրողներն ակտիվ լինեն, մասնակցեն ընտրություններին և գիտակցված ձևով իրենց կամքն արտահայտեն հանուն Հայաստանի Հանրապետության։
Նշենք, որ ըստ ոստիկանության տվյալների, ընտրելու իրավունք ունի 2 մլն 573 հազար 779 ընտրող, մոտավորապես 10 հազարով ավելին, քան նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժեր։
Զվարթ Խաչատրյան