Թուրքական Aselsan-ը և TUSAŞ-ը ռազմարդյունաբերական ընկերությունների 100-յակում են

2017թ․ Թուրքիան 24 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի վաճառքը։ Այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցից։

Հայտնի է դարձել, որ զենքի համաշխարհային շուկայում առաջատարներն ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են։ 2017թ․ զենք արտադրող ամենախոշոր ընկերություններն ընդհանուր 398․2 մլրդ դոլար արժողությամբ զենք ու զինամթերք են վաճառել։ Նախորդ տարվա համեմատ վաճառքի մակարդակն աճել է 2․5 տոկոսով, իսկ 2002թ․ համեմատ՝ 44 տոկոսով։

Թուրքական «Aselsan» և  «Ավիացիայի ու տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ/TAI) ընդգրկվել են 100 առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում։

Ցանկում տեղ է գտել 42 ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերություն, որոնց բաժին է ընկնում զենքի վաճառքի 57 տոկոսը։ Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը, որի զենքի վաճառքի ծավալը կազմել է 44․9 մլրդ դոլար։

Ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններին 2017թ․ բաժին է ընկել զենքի վաճառքի ընդհանուր ծավալի 9․5 տոկոսը։  Ռուսական «Almaz-Antey» ընկերությունը առաջին անգամ ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Այս ընկերության զենքի վաճառքը ծավալները 2017թ․ աճել են 17 տոկոսով՝ կազմելով 8․6 մլրդ դոլար։

Եվրոպայում զենքի արտադրության և վաճառքի առաջատարը Անգլիան է։ 7 բրիտանական ռազմարդյունաբերական ընկերություն տեղ է գտել առաջատար 100-յակում, իսկ նրանց վաճառքի ընդհանուր ցուցանիշը կազմել է 35․7 մլրդ դոլար։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս