Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 10-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, զրույցի ժամանակ հիմնական ուշադրությունը սևեռվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքների ամփոփմանը:

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները արձանագրել են Եվրասիական տնտեսական միության առաջընթացի զարգացումը, միջազգային ասպարեզում կառույցի հեղինակության բարձրացումը և արտասահմանյան գործընկերների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հաստատման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31