Կառավարության անդամների մեծ մասը փափագում է գնալ խորհրդարան. հասկացել են, որ իրենց ուժերից վեր աշխատանք է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնված գործադիրի անդամների մեծ մասը, մեր տեղեկություններով, փափագում է գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն։ Բանն այն է, որ այս ամիսներին նրանցից շատերը հասկացել են, որ մի կողմից դա իրենց ուժերից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է հավանականությունը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը եւ կկորցնեն վստահությունը՝ հայտնվելով խաղից դուրս վիճակում։

Ուստի ամենաանշառն ԱԺ պատգամավորի կարգավիճակն է՝ կարգավիճակ, գործուղումներ, բարձր աշխատավարձ եւ զրո պատասխանատվություն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31