Թուրքիայի առաջնահերություններն ահնհնար են դարձնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ արտաքին մի շարք գործոնների պատճառով չի հաջողվում հայ-թուրքական հարաբերությունները  կարգավորել։

Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունները չեն կարգավորվում նաև արտաքին քաղաքականությունում առկա Թուրքիայի առաջնահերթությունների պատճառով։

Արտաքին գործոնների թվում ռուս փորձագետը մատնանշել է ղարաբաղյան հակամարտությունը, որում Թուրքիայի և Հայաստանի դիրքորոշումները չեն համընկնում։

Նա հիշեցրել է, որ հենց ղարաբաղյան հարցում Թուրքիայի առաջ քաշած պահանջների պատճառով էր, որ չհաջողվեց 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչել, ինչն էլ պետք է հիմք հանդիսանար մի շարք խնդիրների լուծման համար։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31