
Ստրասբուրգի հրաձիգը 27 դատվածություն ուներ

Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն սարքած տղամարդը 27 դատվածություն ուներ Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Էյտզը:
«Նա արդարադատության հետ խնդիրներ ուներ երկար տարիների ընթացքում: Դատապարտվել էր 27 անգամ: Քանիցս բանտ է նստել Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար»,- նշել է դատախազը: «Մի շարք խուզարկություններ են կատվարվել այն վայրերում, ուր նա կարող էր այցելել»,- հավելել է Էյտզը:
Նա նաեւ նշել է, որ անցած գիշեր հանցագործի մերձավոր շրջապատից չորս մարդ է վերցվել կալանքի տակ: Ավելի վաղ Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը:
Հրապարակված հայտարարության համաձայն՝ զոհվել է երկու, տուժել՝ 14 մարդ: Տուժածներից ինը ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ վնասվածքներ: Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: