Բաժիններ՝

«Աղետ» հիերոգլիֆը 2018 թվականի խորհրդանիշ է հայտարարվել Ճապոնիայում

«Վաձավայ» հիերոգլիֆը, որը նշանակում է «աղետ», «փորձանք», «դժբախտություն», Ճապոնիայում հայտարարվել է անցնող 2018 թվականի խորհրդանիշ: Այս որոշման օգտին են քվեարկել երկրի՝ ամենամյա համազգային հարցմանը մասնակցած ամենից շատ բնակիչներ։

1,3 x 1,5 մետր չափով ճապոնական ավանդական թղթի վրա հիերոգլիֆը պատկերել է Կիոտոյում գտնվող բուդդայական «Զուլալ ջրի տաճարի» վանահայր Սեյհան Մորին՝ տարվա տառագրական խորհրդանիշի որոշման կանոնավոր մրցույթների գլխավոր նախաձեռնողներից մեկը:

Բուն արարողությունը հեռարձակվել է Nihon TV ալիքի ուղիղ հեռուստաեթերում: Այդ ընտրությունը պայմանավորված է հաճախակի տարերային աղետներով, որոնք այս տարվա ընթացքում մոլեգնել են երկրի տարբեր տարածաշրջաններում: Տարվա հիերոգլիֆի ազդարարումն ավանդաբար համընկնում է 12-րդ ամսվա12-րդ օրվան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31