Բաժիններ՝

Այաթոլլա Խամենեին ԱՄՆ-ին մեղադրել է երկրում պատերազմ սանձազերծելու փորձերի մեջ

ԱՄՆ-ը փորձում էր խարխլել Իրանի անվտանգությունը եւ պատերազմ սանձազերծել երկրում, բայց Վաշինգտոնը չկարողացավ դա անել: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Իրանական ազգի դեմ ամերիկյան պլանը բացահայտված է, իսկ մեկ այլ պլան, որը կարողանար մեզ հարված հասցնել, նրանք չունեն: Այն ամենն, ինչ նրանք կարող էին անել, արդեն արել են: ԱՄՆ-ի պլանն այն է, որ պատժամիջոցների ու մեր անվտանգության դեմ քայքայիչ աշխատանքի օգնությամբ կարողանան ստեղծել խնդիրներ, հակասություններ եւ քաղաքացիական պատերազմ սանձազերծեն մեր երկրում»,- հայտարարել է Խամենեին, որի խոսքը հրապարակված է Twitter-ում նրա էջում:

Այդուհանդերձ, ինչպես նշել է Իրանի առաջնորդը, երկրին անհրաժեշտ է զգոնություն պահպանել , որովհետեւ ԱՄՆ-ը կարող է «աղմուկ բարձրացնել» եւ հակաիրանական պլան մշակել հաջորդ տարվա համար: Նրա խոսքով՝ առայժմ ԱՄՆ-ին չի հաջողվել որեւէ բան անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31