Բաժիններ՝

Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրում է սպանել իրեն և Վենեսուելայում հաստատել դիկտատուրա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին մեղադրել է իրեն տապալելու և սպանելու ծրագրեր մշակելու մեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Մադուրոն նշել է Կարակասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Պարոն Բոլթոնը նշանակվել է պետական հեղաշրջում կազմակերպելու, Նիկոլաս Մադուրոյի սպանությունը և անցումային կառավարություն ստեղծելու ծրագրի պատասխանատու»,- ասել է Մադուրոն: Նրա կարծիքով՝ այդ նպատակների իրականացման նպատակով Բոլթոնը կապ է պահպանում վենեսուելացի ծայրահեղ աջերի հետ, ինչպես նաև «Կոլումբիան վերածել է այդ հիմար և ատելությամբ լի օպերացիաների իրականացման բազայի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս