Բաժիններ՝

Գերմանիայում 1 տոննա շոկոլադ է հայտնվել փողոցում հրուշակեղենի ֆաբրիկայում վթարի պատճառով

Վեռլ քաղաքի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի Ֆեդերալ Երկրամաս) օպերատիվ եւ կոմունալ ծառայությունները դեկտեմբերի 11-ին ստիպված են եղել օգտահանության ենթարկել փողոցներ լցված շուրջ մեկ տոննա շոկոլադը: Այս դեպքի մասին լրագրողներին պատմել են տեղի հրշեջ ծառայությունում։

Արտակարգ պատահարի պատճառը եղել է բնակավարում գտնվող հրուշակեղենի ֆաբրիկայում տեղի ունեցած վթարը: Պատահարի ստույգ պատճառն առայժմ պարզված չէ: Նախ շոկոլադը լցվել է ֆաբրիկայի տեխնիկական սրահները, իսկ հետո նաեւ հայտնվել է երթեւեկելի մասում: Վթարի հետեւանքների վերացումը տեւել է երկուսուկես ժամ: Այդ ամբողջ ժամանակ շոկոլադով լցված փողոցը փակ է մնացել: Վնասի գումարը չի նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31