Բաժիններ՝

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել

Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում: Ինչպես հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողը, այդ այցը քննարկվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Իր կողմից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ հանդիպմանն արծարծվել են «շատ կարեւոր հարցեր ու գերակա թեմաներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի փոխհարաբերությունները»: Ինչպես նշել է Ապատուրայը նորընտիր նախագահը պատմել է Վրաստանում իրականացվող բարեփոխումների եւ այն պատասխանատվության մասին որն ստանձնելու է պետության ղեկավարը:

Մինչ այդ հանդիպումը Ապատուրայը հայտարարել է, որ «այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ է, բայց մենք է ավելին ենք ցանկանում»: «Մենք շատ լավ 2018 թվական ունեցանք, բազմաթիվ կոնկրետ գործեր են արդեն ավարտվել: Մենք պետք է կառավարության եւ նորընտիր նախագահի հետ միասին քննարկենք 2019 թվականի պլանները, մենք ցանկանում ենք ավելի շատ ՆԱՏՕ ունենալ Վրաստանում եւ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում»,- ասել է Ապատուրայը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31