
Թրամփը հայտարարել է, որ միայն արգելապատը կարող է կանգնեցնել միգրանտներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հոնգուրասից միգրանտների նոր քարավանի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին հայտարարել է, որ միայն արգելապատը կարող է նրանց կանգնեցնել, եւ կոչ է արել դադարեցնել շաթդաունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ միգրանտների նոր քարավանը հունվարի 15-ին Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքից ուղեւորվել է ԱՄՆ-ի կողմը:
Միգրանտների թիվը, որոնք գալիս են քարավանի կազմում, դեռեւս հայտնի չէ: Առանձին ԶԼՄ-ներ հաղորդում են, որ քարավանը ներառում է ավելի քան 500 մարդու:
«Մեծ նոր քարավանը դեպի մեր հարավային սահմանն է շարժվում Հոնդուրասից: Նենսիին (Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին) եւ Չաքին (Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը) ասացեք, որ շրջակայքում թռչող դրոնը նրանց չի կանգնեցնի: Միայն պատը կօգնի:
Միայն պատը կամ պողպատե արգելապատնեշը կպահպանի մեր երկրի անվտանգությունը: Դադարեցրեք քաղաքական խաղերը եւ դադարեցրեք շաթդաունը»,- գրել է Թրամփը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: