
«Եթե ինչ-որ մեկը կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը». Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը…
Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։
Երկրորդ, բավական է ՀՀԿ-ի դարդերով ապրեք։
Եթե ինչ-որ մեկը կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը։
Հենց դրա վառ ապացույցն էր նորանշանակ վարչապետի այսօրվա եթերը…
Հայաստանում բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար պետք է լինեն, և ձեր առաջ քաշած, ինչ-որ կարելի է Զևսին, չի կարելի եզին սկզբունքն ուղղակի ծիծաղելի է։
Հ.Գ. Գրված է… Ինչ կցանես, այն էլ կհնձես»:
Այսօր "Իմ քայլի" պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը… Նախ,…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Dienstag, 15. Januar 2019