
«ԵԱՏՄ-ից դուրս գալը, չեմ ուզում ասել՝ վտանգավոր, բայց ոչ նպատակահարմար է». Հովհաննես Իգիթյան

ԵԱՏՄ-ում եղած բազմաթիվ խնդիրների լուծումների բացակայությունն ու ստեղծված ճգնաժամն էր դրդել նախկին ընդդիմադիր «Ելք» դաշինքին՝ բարձրացնելու այդ միությունից Հայաստանի դուրս գալու մասին հարցը: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Ըստ նրա՝ այժմ Փաշինյանի և ԵԱՏՄ նրա գործընկերների հետ հարաբերություններում որպես ռազմավարություն պետք է տեսնել, թե ինչ է շահելու Հայաստանը ԵԱՏՄ-ում:
«Այս դեպքում դուրս գալը, ես չեմ ուզում ասել վտանգավոր, բայց ոչ նպատակահարմար է»,- ասաց Իգիթյանը: