Բաժիններ՝

Կատալոնիայում 14 մարդ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Կատալոնիայի (Իսպանիա) Mossos d՚Esquadra իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 14 մարդու։ «Ներկա դրությամբ 14 մարդ է ձերբակալված այն գործողության ընթացքում, որը հունվարի 15-ին անցկացվում է Բարսելոնայում եւ Ինգուալադայում (Բարսելոնայի նահանգ)»,-ասված է իրավապահ մարմինների՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ալեքսանդրիա» կոդային անվանումը կրող գործողությունը Կատալոնիայում սկսվել է վաղ առավոտյան: Բարսելոնայում եւ Ինգուալադայում անցկացվում են վեց խուզարկություն, որոնցում ներգրավված են ոստիկանության շուրջ հարյուր աշխատակիցներ:

Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ, նրանց նաեւ մեղադրանքներ կառաջադրվեն հանցավոր խմբավորմանը պատկանելու, բնակչության առողջության դեմ, սեփականության դեմ ծավալած գործունեության համար:

La Vanguardia թերթի տվյալներով՝ խոսքն իսլամիստական խմբի մասին է, որը մտադրվել էր ահաբեկչական գործողություն կատարել: Դրա միջուկը կազմում են Ալժիրից սերվածները, որոնք ավելի վաղ քրեական պատասխանատվության են ենթարկվել բռնության կիրառմամբ գողությունների, կողոպուտների եւ թմրանյութերի տարածման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031