
ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերը տխրեցրել են Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը տխրեցրել են իրեն: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ:
Էրդողանը նշել է, որ չնայած Թրամփի պատժամիջոցների միջոցով Թուրքիան «ոչնչացնելու» սպառնալիքներին, հեռախոսազրույցը բավականին դրական մթնոլորտում է անցել, և հավելել, որ քննարկվել է նաև սիրիական Մանբիջում անվտանգության գոտի ստեղծելու հարցը:
«Հեռախոսազրույցը բավական դրական մթնոլորտում է անցել, և ես կարծում եմ, որ մենք հանգել ենք կարևոր պատմական փոխըմբռնման»,-նշել է Էրդողանը: