Բաժիններ՝

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Պեդերսենն առաջին այցով ժամանել է Դամասկոս

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենը հունվարի 15-ին ժամանել է Դամասկոս, որտեղ կանցկացնի մի քանի օր: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

«ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Պեդերսենը ժամանել է Դամասկոս: Այցը կտեւի մեկ օրից ավելի»,-ասել է աղբյուրը: Հատուկ հանձնակատարի մամուլի ծառայությունը Twitter-ում հայտարարել է, որ Պեդերսենն «արդյունավետ հանդիպումներ է ակնկալում» Դամասկոսում:

Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավարի օգնական Այման Սուսանը հունվարի 13-ին հայտարարել էր, որ Պեդերսենը կայցելի Դամասկոս, որտեղ սիրիական իշխանությունները նրան կհավաստեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը: Պեդերսենն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ է եղել հունվարի 7-ին, սա նրա առաջին աշխատանքային ուղեւորությունն է եւ առաջին այցը Դամասկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031