Բաժիններ՝

Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը չի պաշտպանի Թրամփին, եթե նա արտակարգ դրության ռեժիմ մտցնի. հարցախույզ

ԱՄՆ-ի քաղաքացիների գրեթե 70 տոկոսը հավանություն չի տա երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, եթե նախագահ Դոնալդ Թրամփը դրա սահմանման մասին որոշում ընդունի առանց Կոնգրեսի հավանության Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար միջոցների հատկացման նպատակով:

Հասարակական կարծիքի հարցման՝ The Hill թերթի կողմից հունվարի 14-ին հրապարակված արդյունքների համաձայն, որը հունվարի 12-13-ին անցկացրել են Hill TV հեռուստաալիքը եւ HarrisX հետազոտական խումբը, ԱՄՆ-ի քաղաքացիների սոսկ 31 տոկոսն է պատրաստ պաշտպանելու նախագահի այդ որոշումը:

Հարցման կազմակերպիչները նշում են, որ սոցիալական խմբերի մեծ մասը, բացի պահպանողականներից եւ Հանրապետական կուսակցության կողմնակիցներից, դեմ է նախագահի այդ հնարավոր քայլին. արգելապատի կառուցման օգտին հանդես է եկել հարցմանը մասնակցած պահպանողականների 60 տոկոսը, ինչպես նաեւ հանրապետականների կողմնակիցների 55 տոկոսը:

Հարցմանը մասնակցել է 1001 մարդ, վիճակագրական անճշտությունը կազմում է 3,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս