
Հովհաննես Իգիթյանը՝ ԱԺ արտաքին, եվրոինտեգրման և եվրասիական հարցերով մշտական հանձնաժողովների թեկնածուների մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման ու տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում Ռուբեն Ռուբինյանի, Արման Եղոյանի և Միքայել Մելքումյանի թեկնածություններին:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում 168.am-ի հարցին, թե արդյո՞ք եվրոինտեգրացիայի համար ճիշտ թեկնածու է ընտրված, նա ունի՞ անհրաժեշտ փորձ ու կարո՞ղ է զարգացնել կապերը, Իգիթյանը պատասխանեց, որ պետք է հասկանալ, որ հանձնաժողովներում աշխատանքը կոլեկտիվ արդյունք է:
«Ինձ թվում է՝ հանձնաժողովը նորմալ կաշխատի: Ինչ վերաբերում է Արման Եղոյանին, ապա ինքն այդ փորձն ունի թե՛ գործադիրում, թե՛ այստեղ և ինքը շատ արագ կմտնի թեմայի մեջ»,- ասաց Իգիթյանը: