«Իրատես» թերթը գրում է. «Սովորաբար, երբ քաղաքական թիմը զուրկ է քաղաքական բովանդակությունից, տարբեր տեղերում սկսում է թշնամիներ փնտրել: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ողջ ընթացքը քաղաքական թշնամիների վրա սեփական ճանապարհը կառուցելուն է միտված եղել ու կա: Այս տեսակետին է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյուղապետերի դեմ հետհեղափոխական արշավի երկրորդ սերիան է սկսվել։ Թիրախում ոչ միայն Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի գյուղապետը, որի մասին լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվ լուսաբանում են, այլեւ ուրիշ համայնքապետեր։
«Փաստ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են Արցախի Հանրապետություն, բարձր մակարդակի հանդիպումներ ունեցել Արցախի նախագահի հետ, ինչպես նաեւ ընդլայնված կազմով խորհրդակցություն են անցկացրել Արցախի Ազգային ժողովում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար:
«Իրատես» թերթը գրում է. «Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում։ Մեկ քաղաքական ուժով իշխանությունն ամբողջովին վերցրած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երեւում է, դժվար թե կարողանա միակ «ասողի» տիտղոսը երկար պահել։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլեւ «սեւ կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» եւ կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել էր դեռեւս Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու օրերին, պետական կառավարման համակարգում պետք էներգրավվեն նաեւ ճանապարհ անցած պրոֆեսիոնալ կադրեր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ՀՅԴ-ականները սկսեցին պարբերաբար խոսել Ղարաբաղյան խնդրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին:
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին սոցցանցերում հիմնականում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունն է՝ դրական շեշտադրումներով: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ կառավարությունում այդ մի նախարարն է արդյունավետ աշխատում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի եւ ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել:
Եգիպտոսում հայտնաբերել են հին դամբարան, որտեղ գտնվում են 50 լավ պահպանված մումիաներ:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հետզհետե վերադառնում է նախկին տրամաբանությանը, որը ոչ մի տեղ չէր անհետացել, պարզապես «լռեցվել» էր նոր իրավիճակում առկա հնարավորությունները հասկանալու նպատակով»:
«Մոռացե՞լ եք, թե ոնց էր վարչապետը Երևանի ընտրություներին քարոզչական հարթակից ի պաշտոնե հանձնարարականներ տալիս ուժային կառույցների ղեկավարներին՝ ասֆալտների պառկեցնելու, մարդկանց պատերին ծեփելու և այլն…»:
Հետագա իրադարձություններն ավելի հետաքրքիր են լինելու, քանի որ գործողությունների այն հաջորդականության մեջ, երբ վարչապետը «գցեց» Արդարադատության նախարարին, ու ստացվում է, որ երկուսով էլ՝ Սորոսին, ակնկալվում են համարժեք արձագանքներ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հերթական նիստում ԳՄ ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այս երկրում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 501․000-ով։ Վերջին 6 ամսում գործազրկության մակարդակը Թուրքիայում անդադար աճում է:
Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը, զինանշանն ու դրոշը փոխելու հարցը։ Այս հարցերը օրակարգ էին բերվել իշխանության կողմից՝ առանց որևէ կոնկրետ հիմնավորման կամ բացատրության։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերի ընթացքում շրջելով եվրոպական տարբեր մայրաքաղաքներով, բազմաթիվ հանդիպումներ ունենալով պատգամավորների, քաղաքական գործիչների և տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ՝ ցավով փաստում եմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր, որից ամեն մեկը ինչ-որ մի բան պոկելու, ստանալու, այլ ոչ թե առաջարկելու, տալու կամ իրապես աջակցելու ցանկություն ունի»:
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել լիարժեք դատավարություն։ «Քննարկվեցին կողմերի բոլոր փաստարկները, բոլոր կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած ծավալի փաստարկներ ներկայացնել, ամեն ինչ քննարկվեց, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին»,- ասաց Հայկ Ալումյանը։
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը։
Թուրք ընդդիմադիր լրագրող Ֆիգեն Աթալայը հայտնում է, որ թուրքական դպրոցներում սովորող սիրիացի երեխաների շրջանում հարցում է իրականացվել, որոնց ընթացքում ի հայտ են եկել մի շարք արատավոր երևույթներ։
Իրանի հեղուկ ածխաջրածինների կորզվող պաշարների ծավալը ներկայում գտնվում է ռեկորդային մակարդակի վրա եւ կազմում է 160,12 մլրդ բարել, բնական գազինը՝ 33,33 տրլն խորանարդ մետր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փետրվարի 5-ին կուղեւորվի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա Brexit-ին նվիրված ճառով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 5-ին հանրապետությունում ստորագրահավաք կսկսվի ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ:
Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում :
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման համար Զ.Մնացականյանը հորդորեց դեռ չշտապել։ Ըստ նրա՝ շատ էական է, որ շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ հույս ունենանք արդյունքի։
Գերմանիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ:
Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները:
Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու է գարնանային նստաշրջանը։