
Թուրքիայում գործազուրկների թիվը մոտենում է 4 միլիոնին

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այս երկրում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 501․000-ով։ Վերջին 6 ամսում գործազրկության մակարդակը Թուրքիայում անդադար աճում է: Ներկա պահին երկրում 3 մլն 788․000 գործազուրկ կա, ինչը վերջին 19 ամսում գրանցված ամենբարձր ցուցանիշն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ընդ որում կանանց շրջանում աշխատանք չունեցողների թիվն ավելի մեծ է։ Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 2018թ․ հոկտեմբերի դրությամբ կազմել է 14․7 տոկոս, իսկ 15-24 տարեկան իգական սեռի քաղաքացիների շրջանում՝ 27․9 տոկոս։
Ընդհանրապես 15-24 տարեկան բնակչության շրջանում գործազրկությունը կազմել է 22․3 տոկոս, իսկ ոչ աշխատանք ունեցող, ոչ կրթություն ստացող երիտասարդների թիվը՝ 24․7 տոկոս։