Թուրքիայում սիրիացի երեխաները խտրականության և ռասիզմի թիրախ են դառնում

Թուրք ընդդիմադիր լրագրող Ֆիգեն Աթալայը հայտնում է, որ թուրքական դպրոցներում սովորող սիրիացի երեխաների շրջանում հարցում է իրականացվել, որոնց ընթացքում ի հայտ են եկել մի շարք արատավոր երևույթներ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Երեխաները խոստովանել են, որ թուրքական դպրոցներում արժանանում են այլատյաց և ռասիստական վերաբերմունքի։ Հարցմանը մասնակցել է 60 աշակերտ Թուրքիայի Ստամբուլ, Քիլիս, Անթաքյա, Շանլըուրֆա, Ադանա, Մերսին և Իզմիր քաղաքներից։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սիրիացի երեխաները թուրքական դպրոցներում ունեն մերժվածի կարգավիճակ, նրանց նկատմամբ դրսևորվում է խտրական և ռասիստական վերաբերմունք։ Թուրք աշակերտները մշակութային տարբերությունների պատճառով իրենցից վանում են սիրիացի երեխաներին։

Առանց հաշվի առնելու, որ նրանք սիրիացիներ են, թուրք ուսուցիչները նրանց գնահատում եմ միևնույն սանդղակով, ինչ թուրք աշակերտներին։ Այդ իսկ պատճառով սիրիացի աշակերտների մոտ առաջանում է անվստահության զգացում սեփական ուժերի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս