Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովին, որն ԱՄՆ-ի հովանու ներքո փետրվարի 13-14-ին անցկացվելու է Լեհաստանում։
Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Կատարի Պետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա):
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին պատրաստ է զոհաբերել ինքնահռչակ կազմավորման տարածքի մի մասը հանուն Բելգրադի հետ վերջնական համաձայնության:
Երեկ՝ փետրվարի 5-ին, Ազգային ժողովի խորհրդի նիստն անցել է լարված մթնոլորտում: Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ թեժ բանավեճ է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների միջև:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրանցել է իր բարեգործական հիմնադրամը, որին փոխանցելու է իր աշխատավարձը:
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը Ադրբեջանի մեծ աշխարհաքաղաքականության ներքո:
Վաշինգտոնի կողմից բռնապետներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը:
ՀՀ կառավարության որոշումներով Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց:
61 տարեկան հասակում վախճանվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Վանո Զոդելավան:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է կառավարության աշխատանքի՝ ըստ ժամանակի ռեկորդային դադարեցման համար, ինչպես նաեւ անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդիին՝ երկրի ազգային տոնի` Վայթանգիի օրվա կապակցությամբ:
Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանական հանրապետություն կոչվող գոյացությունը մեր տարածաշրջանում իրավամբ կարելի է համարել թնջուկ, մակաբույծ միավոր, որը սնվում է ուրիշների խաղաղության հաշվին: Սա ի ցույց է դնում այս արհեստածին միավորի իրական նկրտումները հարևան ազգերի և ժողոովուրդների նկատմամբ:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ Ռեկտոր է ընտրվել Վարդան Ուռուտյանը:
Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը։ Ուրվականը հրապուրում է արդյունավետության ռացիոնալ հմայքով և անարժան աթոռակյացներին այլևս չվճարելու արդարացի զայրույթով։ Այն կարող է հստակորեն չարտաբերվել, սակայն սնել հույզերի և հույսերի հորձանուտ, որը կարող է վտանգավոր լինել պետության թե՛ կայացած, թե՛ կայացող ինստիտուտների համար։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն փետրվարի 5-ին հայտնել է, որ նախկին դատախազ եւ զինվորական Իլան Քարրին նշանակել է հակասեմիտիզմի դեմ պայքարի հատուկ դեսպանորդ:
Բրիտանական կառավարության անդամները գաղտնի քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը ութ շաբաթով՝ մինչեւ մայիսի 24-ը, հետաձգելու պլանը:
Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն հունվարի 25-ին տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 142-ի:
Միացյալ Նահանգները երբեք չի վերածվի սոցիալիստական երկրի:
Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագրի վերակնքման հնարավորությունը, որը հարակցվի դրա մասնակիցների ընդլայնմամբ:
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արեւելքում» օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Սիրիայի ու նրա դաշնակիցների դեմ:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակի նոր հանդիպումը կկայանա փետրվարի 27-28-ին Վիետնամում:
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազվանուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայկական դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ մտադիր է հասնել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ցանկանում է լքել պաշտոնը:
Միացյալ Նահանգները մտադիր է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ:
Հանրապետականները եւ դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում պետք է համատեղ աշխատեն բոլոր ամերիկացիների բարօրության համար:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: