Գյուղապետերի դեմ արշավի երկրորդ սերիան է սկսվել. Թիրախում միայն Մանվել Գրիգորյանի եղբորորդին չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյուղապետերի դեմ հետհեղափոխական արշավի երկրորդ սերիան է սկսվել։ Թիրախում ոչ միայն Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի գյուղապետը, որի մասին լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվ լուսաբանում են, այլեւ ուրիշ համայնքապետեր։

Երեկ տեղեկություն ստացանք, որ Արարատի մարզի որոշ համայնքապետերի դեմ ստորագրահավաք են նախաձեռնում։ Առաջին պլանում, այսպես կոչված՝ ակտիվ «հակահեղափոխականներն» են, օրինակ՝ Սուրենավանի գյուղապետը, որն ապրիլյան քայլարշավի օրերին կանխում էր Փաշինյանի համակիրների երթը դեպի Երեւան։

Ստորագրահավաքի նախաձեռնողները, ի դեպ, հայտարարում են, որ ունեն մարզային իշխանությունների աջակցությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728