«Ռուբիկոն» խմբավորումից հույն անարխիստները գրավել են հունա-թուրքական առեւտրական պալատի շենքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ մի քանի հատուկ տնտեսական միջոցների չեղարկման մասին:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 6-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը։
Միացյալ Նահանգներն իրականացրել է «Մինիթմեն-3» (Minuteman III) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) փորձնական արձակում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Թալիբան» շարժումը հանդես է գալիս իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու օգտին, քանի որ դրանք խոչընդոտում են հաշտության գործընթացին:
«Օրինակ՝ չեմ գտել նաև այն մասին դրույթ, որ կառավարությունը շատ հարցեր պետք է դնի հանրաքվեի, քանի որ վարչապետը խոսում էր նաև դրանից՝ ասելով, որ շատ հարցեր պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, այս մասին էլ խոսք չկա»,- եզրափակեց Դ. Իոաննիսյանը։
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն անօրինական է համարել իր նկատմամբ կայացված դատավճիռը, նշելով, որ այն գրվել է երկրի ներկայիս իշխանությունների թելադրանքով։
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որտեղ անդրադարձել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իբր Սերժ Սարգսյանը 2017թ.-ին Արցախի իշխանություններին պարտադրել է զիջումներ, որին որևէ հակազդեցութուն չի եղել: Գրառումը ստորև
ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, եւ նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին:
«Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է»։
«Հայաստանում փոխվել է պետության, քաղաքականության իմաստը, ինչը բերում է նոր արտաքին ու ներքին քաղաքականություն: Այդ իմաստով չափազանց կարևորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա, ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով իր որդի Արսեն Ջուլֆալակյանին կհաջողվի համատեղել պատգամավորի և մարզիկի աշխատանքը:
Բուլղարիայի կառավարությունը փետրվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է պետության ժամանակավոր նախագահ:
«Հրապարակում տրված խոստումները նոր իշխանությունը չի կատարում. նկատի ունեմ, օրինակ՝ կոռուպցիան: Եվ, երբ ասում են, թե Հայաստանում կոռուպցիա չկա, այսօր օդում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է, որովհետև, եթե մեկը լավ գիտի, թե ովքե՞ր են ճամպրուկներով գումարներ տարել Բաղրամյան 26, ապա այդ գումար տանողներն այսօր շարունակում են իրենց գործունեությունը, ապա հաստատ կոռուպցիայի հետ կապված՝ մենք որևէ առաջընթաց չունենք: Հայաստանում լուրջ խոսակցություններ կան, որ խոշոր գործարարների հետևից արդեն չեն գնում, «մուծվում են»»:
Սիրիայում վերականգնվել է ազգային արդյունաբերական արտադրությունը, ինչի մասին վկայում է նոր գործարանների գործարկումը:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ամփոփեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը: Սիդորովը նշեց, որ երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:
ՆԱՏՕ-ի մասնակից 29 երկրների ներկայացուցիչները փետրվարի 6-ին Բրյուսելի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել դաշինքին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ծրագրում չկա ժողովրդավարական բարեփոխումների հիմքում ընկած կուսակցությունների և ընտրությունների բարեփոխման մասին որևէ խոսք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ Մոսկվայում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, բայց վարչապետը խույս է տալիս հանդիպումներից։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իմաստուն մարդիկ են, նրանք գլխավոր քարտուղարի խնդրի վերաբերյալ ճիշտ որոշում կկայացնեն: Այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Հյուսիսատլանտյան դաշինքի 29 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա Լոնդոնում 2019 թվականի դեկտեմբերին:
Ռուսաստանը հավանություն է տվել ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Կուբային 38 միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրելուն:
ՀՀ կառավարությունը իր ծրագրի նախագծում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Ծրագրում նշված է, որ արտաքին քաղաքականությունն իրականացնելիս ՀՀ կառավարությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերով:
Վենեսուելայի իշխանությունները մտադիր չեն խզել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, չնայած այն բանին, որ նրանցից շատերն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ:
Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը:
Իրանի եւ Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին եւ Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջեւ վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված ամենավերջին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ ըստ օրենքի՝ կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը, ինչը և արվում է։
Փետրվարի 6-ի լույս գիշերը Ադրբեջանի հյուսիսում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: