Ջանջուղազյանին կանչելու են «նա կավյոր». Նորից փակ նիստ կլինի, վարչապետն էլ կգա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։

Խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեզ ասաց, որ Ջանջուղազյանին հրավիրել են՝ պարզաբանումներ նեկայացնելու ոչ միայն պարգեւատրումների մասով, այլ նաեւ Հարկային օրենսգրքի։

Ի դեպ, չի բացառվում, որ հաջորդ շաբաթ օրը նրանք դարձյալ փակ նիստ հրավիրեն՝ անցյալ շաբաթ օրվա նման, որին ներկա գտնվեն դարձյալ վարչապետն ու կառավարության անդամները։

«Չեմ բացառում, որ շաբաթ օրը մենք էլի ունենանք քննարկում, որովհետեւ վարչապետի խիտ գրաֆիկի մեջ դա երեւի միակ օրն է, կամ, ասենք, ուշ ժամի՝ գուցե 9-ին հնարավոր լինի հանդիպել։

Մինչդեռ էսպիսի հանդիպումները կարեւոր են նաեւ մեզ համար՝ հասկանալու ներքին տարբեր օրակարգեր»,- ասաց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728