«Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը. ինչ ենք տալու պարտքի դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար:

ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, եւ այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին:

Ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, եւ այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել:

Այսպիսով, 15 դոլարի պարտքը կուտակվում է, եւ քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն այլեւս 100 տոկոսով ռուսական սեփականություն է, մնում է ենթադրել, թե ինչ պետք է այս անգամ Հայաստանը տա ռուսական պարտքը մարելու համար: Ամենահավանականը թերեւս Երեւան ՋէԿ-ն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս