Բաժիններ՝

ԵՄ-ն ութ ռուսաստանցիների սև ցուցակ մտցրեց Կերչի նեղուցի միջադեպի պատճառով

Եվրամիությունն ութ ռուսաստանցիների իր սեւ ցուցակում 1 ներառել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Այդ մասին ասված է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, որում մարտի 15-ին հրապարակվել են համապատասխան նորմատիվային ակտերը:

Սահմանափակիչ միջոցներ են կիրառվել, մասնավորապես, Ղրիմի եւ Սեւաստոպոլի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության պետ փոխծովակալ Սերգեյ Ստանկեւիչի, առաջին կարգի կապիտան Ռուսլան Ռոմաշկինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի վարչության կետի ծառայությանի պետ), առաջին կարգի կապիտան Անդրեյ Շեինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի սահմանապահ վարչության պետի տեղակալ), երկրորդ կարգի կապիտան Ալեքսեյ Շատոխինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության վարչության Կերչի կետի ծառայության պետ), Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս