Բաժիններ՝

Նիգերիայում դպրոցի շենքի փլվելուց զոհվածների թիվը հասել է 20-ի

Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է առնվազն 43 մարդ: Այդ մասին հայտնել է PM News տեղական թերթը՝ վկայակոչելով Լագոսի նահանգի առողջապահության հարցերով լիազոր ներկայացուցիչ Ջիդե Իդրիսին: Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհվածների մասին:

Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ փլատակներից փրկվել է 43 մարդ: Նրան բուժօգնություն է ցուցաբերվում: Եռահարկ շենքը, որտեղ գտնվում էր դպրոցը, փլվել է մարտի 13-ին, ավելի քան հարյուր մարդ հայտնվել է փլատակներում: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Լագոս քաղաքի իշխանությունները որոշել էին շենքը քանդել 2018 թվականին, սակայն մարդիկ հրաժարվել էին լքել այն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031