Բաժիններ՝

Իրավապաշտպան 10 կանայք կանգնել են դատարանի առաջ Սաուդյան Արաբիայում. BBC

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատական լսումներ են սկսել իրավապաշտպան տասը կանանց գործով, որոնց 2018 թվականի մայիսին ձերբակալել են հակապետական գործունեության մեղադրանքով: Ինչպես հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան, դատավարությունն ընթանում է Էր Ռիադում քրեական գործերի դատարանում:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ դիվանագետներին թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ: BBC-ի տեղեկատվության համաձայն, ակտիվիստուհիներին առաջադրված մեղադրանքների ամբողջական ցուցակը հայտնի չէ: Նրանց մեղսագրվող հանցագործությունների թվում են՝ աջակցությունը թշնամական տարրերին թագավորությունում, երկրի անվտանգության, կայունության ու ազգային միասնության խարխլմանն ուղղված կազմակերպված գործունեությունը:

Մեղադրյալների թվում են՝ թագավորությունում կանանց իրավունքների համար մարտիկների միջավայրում հայտնի ակտիվիստուհիներ Լոուջան Հաթլուլը, Խանում ալ Ֆասին, Ազիզա ալ Յուսեֆը, Էման ան Նաֆջանը: Հաթլուլը 2014 թվականին մի քանի ամիս բանտում է անցկացրել ավտոմեքենա վարելու համար: Համարվում է, որ նրա արարքը մեկնակետ դարձավ սաուդացի կանանց մեքենա վարելու իրավունք տրամադրելու շուրջ բանավեճում, որն իշխանություններն ի վերջ տվեցին 2018 թվականին:

Հաջակցություն ակտիվիստուհիների հանդես են եկել մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի կառույցներ եւ շուրջ 30 երկիր, այդ թվում՝ Կանադան: Կանադայի իշխանությունները 2018 թվականի աշնանը պահանջեցին ազատ արձակել մեղադրյալներին, սակայն էր Ռիադն ի պատասխան այդ երկրի դեսպանին արտաքսեց թագավորությունից եւ կասեցրեց առեւտրական համագործակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս