Բաժիններ՝

Իրանը փակեց իր օդային տարածությունը Boeing 737 MAX ինքնաթիռների համար

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արգելք է սահմանել երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX հանրանավերի թռիչքների վրա: Այդ մասին հայտարարել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար Ռըզա Ջաֆարզադեն:

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը որոշում է ընդունել արգելել Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքում»,- նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX ինքնաթիռը մարտի 10-ին կործանվել է Եթովպիայում, ինչի հետեւանքով զոհվել է 157 մարդ:

Ավիաաղետից հետո Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու եւ իրենց տարածքների վրայով դրանց թռիչքներն արգելելու որոշումներ են ընդունել աշխարհի 50-ից ավելի երկրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031