Բաժիններ՝

ԱՄՆ-ը հուսով է, որ միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փոմպեո

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն: Դա, ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մեկնաբանելով ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Ցոյ Սոն Հիի արած հայտարարությունները, որը նախազգուշացրել է երկխոսության դադարեցման հնարավորության մասին:

«Մենք հուսով ենք, որ կկարողանանք շարունակել բանակցությունները»,-այդ կապակցությամբ հայտարարել է Փոմպեոն:

Ընդսմին նա հաստատել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն ծանոթացել են Ցոյ Սոն Հիի հայտարարություններին: «Ես տեղյակ եմ այդ հայտարարություններին: Նա հաստատ թողել Է այն բանի հնարավորությունը, որ բանակցությունները կշարունակվեն: ԱՄՆ-ի վարչակազմի ցանկությունը դրա (միջուկազերծման հիմնախնդրի) շուրջ բանակցությունները շարունակելն է»,-նշել է Փոմպեոն:

Մարտի 15-ին ավելի վաղ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Ցոյ Սոն Հին՝ ելույթ ունենալով Փհենյանում կայացած մամուլի ասուլիսում, որին հրավիրված էին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչները եւ արտասահմանցի լրագրողներ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր «հաշվարկների մեթոդը» միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները շարունակելու համար:

«Ներկայում մենք նոր բանակցություններ չեն պլանավորում ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխի հաշվարկների իր մեթոդը»,-ասել է Ցոյ Սոն Հին: Ընդսմին նա ճշտել Է, որ «հաշվարկների մեթոդ» ասելով նկատի է առնվում ԱՄՆ-ի ղեկավարության քաղաքական մոտեցումը միջուկազերծման ուղղությամբ ԿԺԴՀ-ի քայլերի արժեքավորության եւ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ դրանց համապատասխանող ԱՄՆ-ի պատասխան գործողությունների որոշման համար:

Ինչպես նշել է ԿԺԴՀ-ի ներկայացուցիչը, Հանոյի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների ղեկավարությունը բաց թողեց Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ համաձայնության գալու «ոսկե հնարավորությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս