Նոր Զելանդիայում աճում է հրաձգության զոհերի թիվը
Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի: Այդ մասին հայտնել է Նոր Զելանդիայի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը: «Այդ հրեշավոր իրադարձության հետեւանքով զոհված մարդկանց թիվը 49 է»,-հայտարարել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում էր NZ Herald թերթի կայքում: Ոստիկանության կոմիսար խոսքով՝ 41 մարդ սպանվել է Ալ Նուր մզկիթում, եւս յոթը՝ Լինվուդ մզկիթում:
Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը եւ ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Նոր Զելանդիայի ոստիկանությունը դիմել է երկրում բոլոր մզկիթների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով: Զինված մարդիկ հարեւանությամբ գտնվող Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:45-ին (Երեւանի ժամանակով 05:46-ին) ցերեկային աղոթքից անմիջապես հետո եւ փակել դռները:
Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել: Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: