Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի երկրների զինվորականները կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ

ՀԱՊԿ-ի երկրների զինվորականներն ընթացիկ տարում կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի Անվանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի պատրաստության կատարելագործմանը եւ ըստ նշանակության դրանց օգտագործմանը, ինչպես նաեւ կառավարման համակարգերի եւ դրանց համակողմանի ապահովման զարգացմանը:

«Համատեղ պատրաստման պլանին համապատասխան 2019 թվականին պլանավորվում է անցկացնել տարբեր ուղղվածության ավելի քան 40 միջոցառում, որոնցից հիմնականներն են «Փոխգործակցություն-2019», «Անխախտ եղբայրություն-2019» համատեղ զորավարժությունները, «Որոնում-2019», «Էշելոն-2019» հատուկ զինավարժանքները, ինչպես նաեւ «Որոտ-2019» մարտավարական-հատուկ վարժանքը»,- ասել է Պոպովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս