«Պարոն Ջավադյանին հրավիրում եմ հրապարակային բանավեճի». Արփինե Հովհաննիսյան
Այսօր կեսօրին Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Կենտրոնական բանկի կողմից մշակված՝ «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար 2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մասին.
«Այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար»:
Արփինե Հովհաննիսյանի գրառմանը հայտարարությամբ պատասխանել էր ԿԲ-ն.
«Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ.»,- այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Արփինե Հիվհաննիսյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ևս մեկ գրառմամբ հակադարձել է ԿԲ-ի հայտարարությանը.
«ՀՈՐԴՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ
Այս հայտարարությամբ ԿԲ-ը ըստ էության, հաստատել է իմ ասածը:
Աշխատանքային խմբի ստեղծումից տասնհինգ օր անց «կոնվեցիայախեղդ» հայտարարություն հրապարակելով եւ դրանք, Կենտրոնական բանկի շարքային աշխատակիցների մեկնաբանություններով համեմված, տարածելով՝ Կենտրոնական բանկը փորձում էր «անկախ» պատասխան ներկայացնել իմ այսօրվա հրապարակմանը։
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ այն ինչ ասել եմ` չենք պնդել, որ չկա առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտ, սակայն դեմ ենք ինստիտուտը արդի իշխանությունների համար մուտացիայի ենթարկելուն:
Մեզ համար նվազագույնը զարմանալի է, որ Կենտրոնական բանկի հետազոտությունները «Google» որոնողական համակարգի առաջին բերած աղբյուրի խորությունը չեն գերազանցում։
Ինչ գրել եմ, ինչպես նա տասնապատիկ շատ դիտարկումներս կներկայացնեմ առաջիկա վերլուծության մեջ:
Ու այս պարագայում չի փրկում նաեւ այսօրվա հայտարարությունը, որովհետեւ միայն կոնվեցիաների անունը վկայակոչելը չի նշանակում, որ հայտարարությունը արժեքավոր եւ հիմնավորված է։ Հատկապես, որ դրանք ոչ ոք չէր վիճարկել:
Կենտրոնական բանկը ավելի լավ է զբաղվի նրանով ինչով մասնագիտացված է՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինասնավորման դեմ պայքարով, ոչ թե «non-conviction based forfeiture»-ի մասին իր աշխատակիցների ընկալումները տարածելով։
Այդ իսկ պատճառով հորդոր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝
Հ.Գ. Նախ կոչ արեք Ձեր աշխատակիցներին՝ հանգիստ նստեն տեղները, ոչ թե մի կողմից մասնագիտական պատասխանների մասին հորջորջեն, մյուս կողմից կոռեկտության, ծառայամտության եւ ամբոխահաճության վերաբերյալ քաղաքական հայտարարություններ տարածեն։ Բան ունեիք ասելու հայտարարության մեջ զետեղեիք: Մեկնաբանությունում կարդացեք` ձեր հայտարարության մասնագիտական մեկնաբանությունը:
Հ.Գ.2 Պարոն Ջավադյանին հրավիրում եմ հրապարակային բանավեճի` քննարկելու ոչ թե առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, կամ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆիանսավորման դեմ պայքարի կոնվենցիոն հիմքերը, այլ ՖԴԿ-ի կողմից ներկայացված հայեցակարգը եւ դրույթ առ դրույթ համոզվելու, թե ինչքան թյուր ու թերի է իր կողմից ղեկավարած հանձնաժողովի հաստատած փաստաթուղթը։ Իմ խնդիրը ինստիտուտը չի, այլ Ձեր պատրաստած փաստաթուղթը:
#անկախ_ԿԲ_իա_իրոք
#անկախությունս_անկախությանդ_վնաս_չի
#Կեցցե_այն_անկախությունը_որ_Նիկոլը_բերեց
#Անկախ_ՀՔԾ_անկախ_դատարան_անկախ_ԱԱԾ_ամենաանկախ_ԿԲ»: