«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան մոտենում է Արցախի նախագահի ընտրության օրը, այնքան հավանական թեկնածուներն ավելի են ակտիվանում` փորձելով անուղղակի քարոզարշավ ծավալել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, եւ նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է հանձնաժողով հրավիրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, այդ թվում՝ ոստիկանությունում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձե՞լ է, ի՞նչ էր անում Ղարաբաղում՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Դե, գրել եք` Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր` Գչավանք, Ամարաս»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են։ Նրանք ինքնուրույն հաջողությունների չեն հասել, բայց կարծում են, որ մեծ ներդրում ունեն իրենց ամուսինների հաջողության հարցում, ուստիև՝ իշխանական լծակներից օգտվելու մեծ իրավունքներ։
«Փաստ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատվեց ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, սակայն այս տեղեկությունը լրատվականներում հայտնվեց միայն անցնող շաբաթվա վերջում եւ առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները:
Հայտնի է, որ նախկինում նման զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը բավական վատ է ընդունվել Ռուսաստանում։ Իսկ Հայաստանի նոր իշխանությունը, ինչպես հայտնի է, ամեն ինչ անում է Ռուսաստանին ամեն կերպ հաճոյանալու համար։ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունն այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինը սեմինարի շրջանակում հյուրընկալել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) «Թուրքիայի ճգնաժամը» զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ 2002 թվականից հետո Թուրքիայի արտաքին պարտքն ավելացել է 3․5 անգամ՝ մոտենալով 450 մլրդ դոլարի սահմանին։
«Դա կսնուցի ադրբեջանական ռազմատենչ և ռևանշիստական քաղաքականությունը տարածաշրջանում և կվտանգի Հայաստանի, Արցախի, Իրանի և Վրաստանի անվտանգությունը»,- ասում է Արա Մարջանյանը:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել գործազրկության և զբաղվածության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2017-ի համեմատ 2018-ին Թուրքիայում գործազրկության մակարդակը բարձրացել է:
Նոր Զելանդիայի ահաբեկչական գործողության դրդապատճառների մասին կատարվող վերլուծականները կենտրոնանում են ահաբեկչություն ընդդեմ ահաբեկչության հակազդեցության շղթայի գործընթացի զարգացման վրա: Այլ խոսքով, ծայրահեղականության դիմաց առաջացող հակազդեցության նույն ոճի որդեգրման անհատական թե քաղաքական մղումների վրա:
Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ա.Եղոյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախորդ զեկույցից տարբերվող առանձնահատուկ ձևակերպումներ չկան, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել ՄԽ համանախագահությանը.
PM 2.5 մանրադիսպերս մասնիկներով մթնոլորտի աղտոտումից անցյալ տարի Կորեայի Հանրապետությանը հասցված տնտեսական վնասը հասել է 3,5 միլիարդ դոլարի, ինչը կազմում է համախան ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,2 տոկոսը:
Մեզ համար կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտի 18-ին բացել է «Քսան տարի Հարավսլավիայի ռմբակոծումներից հետո – դասեր 21-րդ դարում եվրոպական անվտանգության համար» միջազգային խորհրդաժողովը:
Նիդեռլանդների իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել Ուտրեխտի նահանգում, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Մի քանի մարդ է մարտի 18-ին վիրավորվել Ուտրեխտում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել տրամվայում:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Ռ. Քոչարյանին տուժող ճանաչելը մերժելու որոշման առթիվ:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հույս է հայտնել, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը առաջիկա օրերին կրկին կներկայացվի Համայնքների պալատի պատգամավորների քվեարկությանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 18-ին հնարավոր է համարել ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ միջազգային դատական ատյաններ հայց ներկայացնել նրանց պատժամիջոցների քաղաքականության պատճառով:
Ավստրալացի Բրենթոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է փաստաբանի ծառայություններից:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը լրագրող Ջեմալ Խաշկոջիի սպանությունից մոտավորապես մեկ տարի առաջ այլախոհության ճնշման արշավ էր սկսել, որը ենթադրում էր, մասնավորապես, թագավորության հպատակների լրտեսում, առեւանգումներ եւ խոշտանգումներ:
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իրավական հարցերի կոմիտեի նիստում, տեղեկացնում է Գրուզիա Online-ը:
Եվրոպական միությունը պետք է ԱՄՆ-ի ղեկավարությունից ավելի ինքնուրույն քաղաքականություն վարի: